Ալավերդու Ս.Սպանդարյանի անվան համար 1 հիմնական դպրոցն է հյուրընկալորեն իր դռները բացել բոլոր այցելուներիդ առջեւ: Համարձակ մտեք ներս. այստեղ Ձեր մանկության, պատանեկության հեքիաթն է հյուսվել, այս եւ նման պատերի ներսում են ձեւավորվել Ձեր երազները, թեւեր առել եւ Ձեզ տարել իրենց ետեւից: Մեկ անգամ եւս վերապրեք Ձեր մանկության անհոգ օրերը, մեկ անգամ եւս թերթեք Ձեր կյանքի հեքիաթ օրերը` լի բարությամբ, լույսով, ջերմությամբ ու հավատով:
Հաջողություններ Ձեզ Ձեր որոնումների ճանապարհին:
Դու կանգնած ես միշտ բարձր ու լուսավոր
Որպես հուշերիս քաղցր օրորան,
Ինձ հարազատ են քո ճամփան ոլոր,
Ուսուցիչներն իմ, բակ ու դասարան:
Գուրգուրել ես ինձ մոր նման բարի,
Քո պատուհանից տեսել եմ հեռուն,
Մտքով հասել եմ ծայրերն աշխարհի,
Բարձրացել անհաս լեռները Լոռու:
Թռչունի նման քո լուսե գրկում
Թեւեր եմ առել, թռել, հեռացել,
Բայց իմ հուշերում, իմ սրտում, հոգում
Քո պատկերը միշտ թարմ է մնացել:
Քո գրկում աճել, հասակ են առել
Ինձ նման քանի - քանի պատանի,
Որոնք բժիշկ կամ բանվոր են դարձել,
Կամ ինժեներ են հիմա անվանի:
Նրանց տվել ես դու ուժ ու կորով,
Թռիչք ու թեւեր եվ կամք հաստատուն,
Գերել ես պայծառ երազանքներով
Ու սեր բորբոքել ամենքի սրտում:
Նրանց կամքով է ջուրը
Դեբեդի Դառնում հզոր ուժ ու լույսեր անշեջ,
Կյանքով է շնչում իմ Ալավերդին`
Օղակված բարձր, սեգ լեռների մեջ :
Իմ ընկերներն են եռանդով լեցուն
Պեղում պղինձը հողի ընդերքից,
Հալում, գույն տալիս հսկա հնոցում,
Ճամփում ծայրերը մեր հայրենիքի:
Որքան մտքեր են ծաղկել քո գրում
Քո ծոցից ելել` տենչանքներով լի
Եւ այնքան մոտ ես դու նրանց հոգուն,
Դու գեղեցիկ շենք, դպրոց սիրելի:
Քո լայն դռներից է ձգվում լույս հեռուն
Իմ ու շատերի ճամփան ոսկեզօծ,
Պայծառ կմնա միշտ իմ հուշերում
Ոսկյա – բանալի, իմ տուն, իմ դպրոց:
Հեղինակ` դպրոցի շրջանավարտ մանկագիր Սուրեն Մուրադյան