Լինելով քաղաքի մայր դպրոց՝ այսօր էլ դպրոցը իր առաքելությունը կատարում է մեծ պատասխանատվությամբ ու սիրով: Դպրոցում գործող համակարգիչների կաբինետը ծառայում իր նպատակին, եւ դասերը վարում են ժամանակակից պահանջներին համահունչ:
Դպրոցը շեշտը դնում է ուսուցման որակի վրա՝ առաջնորդվելով՝ «Ասա ինձ կմոռանամ, ցույց տուր՝ կհիշեմ, մասնակից դարձրու՝ կսովորեմ» կարգախոսով: Դպրոցի առօրյան հագեցած է, արձագանքում է բոլոր նշանավոր իրադարձություններին, տոնվում են բոլոր տոները: Հաճախ են կազմակերպվում ինտելեկտուալ խաղեր, գիտակների մրցույթներ: Գրական – երաժշտական ցերեկույթներ:
Ավանդական են դարձել տարեվերջյան ուխտագնացությունները դեպի սրբավայրեր:
Ամեն տարի շրջանավարտների 50 %-ից ավելին ընդունվում եւ հաջողությամբ ավարտում են պետական բուհերը:
Այսօր դպրոցը տարածաշրջանի համար ծառայում է որպես դպրոց – կենտրոն, որտեղ հաճախ են կազմակերպվում վերապատրաստման դասընթացներ: