1921-1922 ուստարի - Ծնվեց Ալավերդի քաղաքի մայր դպրոցը, այն ուներ մեկ դասարան`32 աշակերտով, որը տեղավորված էր տներից մեկի ներքնահարկում:
Նորաբաց դպրոցի առաջին ուսուցիչներն էին Հովսեփ եւ Անգին Գալստյանները:
1924-1925 ուստարի - Դպրոցն ունեցավ դասամատյաններ, ստեղծվեց պիոներական կազմակերպություն` 22 պիոներով, դասավանդող ուսուցիչները դարձան 5 հոգի:
1925-1926 ուստարի - Դպրոցում մտցվեց ռուսերեն լեզուն, դպրոցն ունեցավ ռուսական սեկտոր:
Հիմնադրվեց դպրոցի գրադարանը, որին դպրոցի ուսուցիչ Մաժինյանը նվիրեց 600, իսկ Սարգսյանը`125 կտոր գիրք;
1930-1931 ուստարի - Դպրոց ընդգրկվեցին 8-10 տարեկան բոլոր երեխաները, եւ դպրոցի աշակերտությունն աճեց 6անգամ-12դասարան`365 աշակերտով:
1930թ-Դպրոցը տվեց առաջին շրջանավարտները:
1934-1935 ուստարի - Շենքը տրվեց դպրոցին, որն այնտեղ մնաց մինչեւ 1962թիվը.աշակերտների թիվը աճում էր ոչ միայն քաղաքից, այլեւ մոտակա գյուղերից եկող երեխաներով:
1938-1939 ուստարի - Դպրոցն ուներ 982 աշակերտ, 33 ուսուցիչ, 39 դասարան: Հաշվի առնելով երեխաների աճը`«Հայպետշին» թաղամասում բացվեց 1-4-րդ դասարաններ, որը հետագայում դարձավ 7-ամյա դպրոց: Այսպես ծնվեց քաղաքի 2-րդ դպրոցը:
1939թ.-Դպրոցը կոչվեց անվանի հեղափոխական Սուրեն Սպանդարյանի անունով:
1941-1945 թվերի պատերազմում զոհվեցին դպրոցի 96 ուսուցիչ ու աշակերտ:
1949-1950 ուստարի - Դպրոցից առանձնացավ ռուսական բաժինը եւ ստեղծվեց Ս. Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը:
1952-1953 ուստարի - Կրկին ծանրաբեռնվածության պատճառով դպրոցը բաժանվեց 2 մասի, եւ ծնվեց Մ. Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցը:
1963-1964 ուստարի - Դպրոցը տեղափոխվեց Էնգելս թաղամասի նորակառույց քառահարկ շենքը, իսկ հին տեղում մնաց դպրոցից առանձնացած նոր`Սայաթ-Նովայի անվան դպրոցը:
1967-1968 ուստարում դպրոցն ուներ քիմիայի խորացված ուսուցմամբ դասարաններ, որոնք ղեկավարել է վաստակաշատ մանկավարժ Հայկազ Փերիխանյանը:
1974-1981 ուստարիներին հմուտ մանկավարժ Լեւոն Ջավախյանի գլխավորությամբ գործում էին մաթեմատիկայի խորացված ուսուցմամբ դասարաններ:
2007 թվական - Դպրոցը դարձավ Թումանյանի տարածաշրջանի ուսուցիչների վերապատրաստման դպրոց-կենտրոն, որը հաջողությամբ ղեկավարեց վաստակաշատ մանկավարժ Մելսիդա Մարանջյանը:
Այսօր էլ դպրոցը «Դպրոց-կենտրոնների միության» անդամ է եւ շարունակում է իր գործունեությունը:
Մայր դպրոցում աշխատանքային բովով անցել են 400 ուսուցիչներ, դպրոցի պատերի ներսում հասունացել էր մանկավարժների հրաշալի սերունդ, որոնց փորձն ու գիտելիքները, նվիրվածությունը իրեց գործին հրաշալի օրինակ են ժամակակից սերնդի համար: Այսօր էլ շրջանավարտները խորին ակնածանքով են հիշում այս անունները` Հրայր Թարխանյան, Արտավազդ Քերոբյան, Հրանուշ Պետրոսյան, Աստղիկ Նալբանդյան, Խոսրով Առաքելյան, Սարգիս Մկրտչյան, Ալբերտ Փարսադանյան, Ելենա Պողոսյան, Լեւոն Ջավախյան, Ֆրունզիկ Միկոյան, Քնարիկ Յոլչինյան, Անժելա Էվոյան, Հարություն Չերքեզյան, Հայկազ Փերիխանյան, Հենրիկ Աղինյան, Սեդա Սոխիկյան, Բորիս Մակիչյան եւ շատ-շատերը: Դպրոցում աշխատած 30 ուսուցիչները արժանացել են Հանրապետության վաստակավոր ուսուցչի կոչման: Այսօր էլ դպրոցում դասավանդում են բարձրագույն կրթությամբ, բազմամյա աշխատանքային փորձ եւ մանկավարժական հմտություններ ու կարողություններ ունեցող ուսուցիչներ, որոնք տիրապետում են մանկավարժական նոր մեթոդներին ու հնարքներին: Մինչ օրս դպրոցում սովորել են 4090 աշակերտներ, որոնցից 49-ը դպրոցն ավարտել են ոսկե եւ արծաթե մեդալներով:
Կուսակցական պետական աշխատողներ Աշոտ Փարեմուզյան, Ռուբեն Գալստյան, Ալբերտ Անանյան, բարձրաստիճան զինվորական եղբայներ՝ Աշոտ եւ Երվանդ Գեվորգյաններ, ներքին ծառայության փոխ գնդապետ Ռուբեն Մարգարյան, բժիշկ պատմաբան, պրոֆեսոր Ռաֆայել Փարսադանյան, գրող, լրագրող, հրապարակախոս Ալբերտ Փարսադանյան, շինարար Մարտուն Ազատյան, գրագանագետ Հայկազ Մուրադյան, մանկագիր Սուրեն Մուրադյան, վաղամեռիկ բանաստեղծ Արարատ Մկրտումյան, Արթուր Մկրտումյան, Ռահիմ Գաբոյան, Մելսիդա Մարգարյան, Սարգիս Բարսեղյան, Վլադիմիր Բեկթաշյան, գիտնական Վարուժան Աբելյան եւ բազմաթիվ բժիշկներ, ինժեներներ, մանկավարժներ, շինարարներ, մետալուրգներ: