Մեր բարի, համեստ, իմաստուն, ազնիվ ու հարազատ ուսուցիչներ: Որդիաբար ցանկանում ենք Ձեզ շնորհավորել ուսուցչի տոնի առթիվ՝ ցանկանալով քաջառողջություն, արևշատություն և ամենայն բարիք:
Թող հայոց անմար արևը շողա Ձեր բոլոր գալիք օրերում: Թող Ձեր սաները նվաճեն անհաղթ բարձունքներ, դառնան արժանի Ձեզ: Փառք ու պատիվ հայոց բոլոր ուսուցիչներին: