Լուրեր

Ուսուցչի թափուր տեղի համար հայտարարություն

Մրցույթ՝ ՀՀ Լոռու մարզի «Ալավերդու թիվ

1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի

երգ-երաժշտության (3 դասաժամ) ԹԳՀԳ  (4 դասաժամ),

Ինֆորմատիկա (1 դասաժամ)

ուսուցչի թափուր տեղերի համար 

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

 

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`

- դիմում (ձև 1),

- 1 լուսանկար 3x4 չափի,

- բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),

- անձը հաստատող փաստաթուղթ,

- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),

- ինքնակենսագրություն (ձև 5),

- այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,

- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,

- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),

- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

Փաստաթղթերն ընդունվում են հունվարի 27-ից մինչև փետրվարի 10-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2025թ.   փետրվարի  13-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Լոռու մարզի Ալավերդու թիվ 1 հիմնական դպրոցում, հասցե՝՝ Լոռու մարզ, ք. Ալավերդի, Էնգելսի 2/1:

Տեղեկությունների համար զանգահարել (0253)2-23-72, 091-90-08-27 հեռախոսահամարով:

Օգտակար հղումներ

Ռեյթինգ

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Լուսանկարներ

Մեր էջը Ֆեյսբուքում