Մրցույթ՝ «ՀՀ Լոռու մարզի ԱլավերդուՍ.Սպանդարյանի անվան թիվ 1 հիմնականդպրոց» ՊՈԱԿ-ի
Երգ-երաժշտության (4 դասաժամ), Թվային Գրագիտություն Համակարգչային Գիտություն (5 դասաժամ)
ուսուցչի թափուր տեղերի համար
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին: Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
- դիմում (ձև 1),
- 1 լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում), - ինքնակենսագրություն (ձև 5),
- այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են հունիսի 1-ից մինչև հունիսի 15-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթը՝
1. Երգ երաժշտություն տեղի կունենա 2026թ. հունիսի 18-ին` ժամը 14:00-ին,
2. ԹԳՀԳ տեղի կունենա 2026թ. հունիսի 19-ին` ժամը 14:00-ին,
ՀՀ Լոռու մարզի Ալավերդու թիվ 1 հիմնական դպրոցում, հասցե՝ Լոռու մարզ, ք. Ալավերդի, Էնգելսի 2/1:
Տեղեկությունների համար զանգահարել (0253)2-23-72, 094-52-30-91 հեռախոսահամարով: