« Հայոց երգի տաճարի հավերժական զանգահարը »
Քանի որ կա հայրենի հող,
Քանի որ կա արվեստ վսեմ,
Դու կմնաս սրտեր գերող,
Կապրես դու միշտ, քեզ կլսեն:
1915թ. ապրիլի 24` ահռելի սև գիծ հայոց պատմության մեջ: Անհնար է մոռանալ... Կրկին մեկ տարի անցավ, կրկին եկավ ապրիլը` հիշեցնելով մեր սրտերի խոր վերքը, որը երբեք չի բուժվի:
Նախակրթարանի սաները տոնական եռուզեռի մեջ էին...
Դաստիարակ Աստղիկ Հովասափյանի գլխավորությամբ նշում էին «Սուրբ Զատիկը»: Շնորհակալություն « Վորլդ Վիժն Ինթերնեշն » Ալավերդու մասնաճյուղին միջոցառմանն օժանդակելու և այն ավելի գունագեղ դարձնելու համար:
Ինչպես միշտ` ուսուցանող էր, դաստիարակող, ճանաչողական III դասարանի դասվար Գայանե Հակոբյանի կազմակերպած միջոցառումը` նվիրված «Սուրբ Զատիկ» տոնին:
Դաս հիշատակի
Հարազատների և հայրենիքի կորուստ, արցունքներ, սարսափ, դաժանություն, գաղթի ճանապարհ… 8-րդ դասարանի աշակերտները ներկայացրին նախորդ դարասկզբին մարդկության դեմ գործված մեծագույն ոճիրներից մեկի կենդանի վկաների պատմությունները:
Շատ դարեր կապրես` անմեռ, հավիտյան,
Խոսքի մեծ վարպետ, անմա՛հ Թումանյան…
Այսօր դպրոցի II դասարանում (դասվար` Ն. Դավթյան) թումանյանական շունչն էր տիրում: