Դրական էներգիա, գունագեղություն ու պայծառ ժպիտներ, շողացող դեմքեր ու կայծկլտուն աչուկներ... Սրանք էին թագավորում դպրոցի նախակրթարանում, ուր դաստիարակ Աստղիկ Հովասափյանի գլխավորությամբ օրը հեքիաթի վերածվեց՝ բարի, անմոռաց, անկրկնելի... Արի, Նոր տարի, քո գալը բարի...
Երբ դպրոցը հյուրընկալում է զինվոր դարձած շրջանավարտին... Դպրոցի շրջանավարտ Արտյոմ Սադաղյանը, ով Հայոց բանակի զինվոր է, սրտի թրթիռով եղավ հարազատ կրթօջախում և ապագա զինվորներին պատմեց զինվորի առօրյայի, նրանց երազանքների, նրանց՝ հայրենիքի նկատմամբ տածած սիրո ու պատասխանատվության մասին:
Ահավոր երկրաշարժի 30-ամյակին էր նվիրված այսօր դպրոցում կազմակերպված վարժանք միջոցառումը: 13 անց 15-ին հայտարարվեց տագնապ, որից հետո 1 -3 րոպեի ընթացքում ամբողջ աշակերտական համակազմը և աշխատողները մարզահրապարակում էին, որտեղ կատարվեց աշակերտների և աշխատողների հաշվառում:
Ամենամարդը, ամենամասսայականը, ամենաժողովրդականը, ամենասիրվածն ու ամենաճանաչվածը, ամենանայն հայոց որբերի հայրիկը, ամենայն հայոց թամադան, ամենայն հայոց բանաստեղծը՝ մեծն Թումանյանը, ով այսօր իր արքայական բարձունքից խոհուն հայացքով հետևում էր 7-րդ դասարանցիներին, ովքեր մի-մի Թումանյան դարձած փորձում էին թափանցել նրա հարուստ ներաշխարհը, ներկայացնել §աչքի պես պարզ ու աչքի պես բարդ¦
Այսօր հասարակագիտության ուսուցչուհի Նաիրա Պետրոսյանը իր դասղեկական 8-րդ դասարանում անցկացրեց բաց դաս «Ես ազատ երկրի ազատ քաղաքացին եմ» թեմայով:
Մայր դպրոցի նախակրթարանին հյուր էր եկել ոսկեհեր աշունը: Դաստիարակ Անուշ Գաբոյանը իր սաների համար աշնանային գունագեղ տոն էր ստեղծել՝ անուշահամ մրգերով, գեղեցիկ երգերով ու նազանի պարերով: